Մադրիդի «Աթլետիկոյի» կիսպաշտպան Ռոդրիգո Ռիկելմեն հայտնվել է «Բետիսի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է AS-ը:
Ռիկելմեի պայմանագիրը ավարտվում է այս ամռանը և նա կարող է լքել մադրիդյան ակումբը:
Այդուհանդերձ, «Աթլետիկոն» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել իր երիտասարդ ֆուտբոլիստին:
Լա Լիգայի այս մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մեկ հանդիպում է անցկացրել «Աթլետիկոյի» կազմում: