AS- ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շատ մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
Աղբյուրը հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի գործակալը՝ Մինո Ռայոլան գրեթե համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալի» հետ Պոգբայի տրանսֆերի մանրամասները: Տրանսֆերը կարող է իրականացվել մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Իր հերթին «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթեյս դե Լիգտը ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ըստ իսպանական ABC թերթի, ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է իր գործակալին` Մինո Ռայոլային, որ իրեն պետք է գտնել նոր թիմ: Հոլանդացու ներկայացուցիչն, իր հերթին, շահագրգռված է նրա տեղափոխությամբ «Ռեալ Մադրիդ» և մտադիր է առաջարկել 20-ամյա խաղացողի ծառայությունները մադրիդյան ակումբին, որը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը: