«Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը մասնակցել է իր հայրենակցի՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի չելենջին:
Ազգային թիմում իր խաղընկերոջ նման 22-ամյա ֆուտբոլիստը արագության վրա ճնշամկանի (պրես) մարզում է արել: Մեջքի վրա պառկած դիրքից ոտքերն ու ձեռքերը պետք է բարձրացնել վերև ու 45 վայրկյանի ընթացքում հնարավորինս շատ ձեռքի ափերով դիպչել ոտքի թաթերին: Արդյունքում Դիաշը գերազանցել է Ռոնալդուին:
Դիաշը «Բենֆիկայի» սանէ ու 2017 թվականից է պաշտպանում ակումբի գույները: Պորտուգալիայի հավաքական հրավիրվում է 2018 թվականից: