Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն կարծում է, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանը կարելի է չեղարկել, տեղեկացնում է The Sun-ը:
«Միգուցե, մենք ստիպված ենք չեղարկել այս մրցաշրջանը: Այո, դա ծանր որոշում է, բայց մենք այլ տարբերակ չունենք:
Եթե չկարողանանք վերսկսել այն, պետք է գնանք այդ քայլին»,- ասել է Շոուն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն թույլ կտա ֆեդերացիաներին որոշել մրցաշրջանի ավարտի սեփական ժամկետները: