Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Զիկոն կարծում է, որ Նեյմարին պակասում է պրոֆեսիոնալիզմը, որն ունեն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Նեյմարը անհավատալի խաղացող է, բայց նրան պակասում է պրոֆեսիոնալիզմը: Իսկական մասնագետներն են Ռոնալդուն և Մեսսին: Նեյմարը գլխում չափազանց ատ մտքեր ունի, որոնք շեղում են նրան»,- մեջբերում է Զիկոյին Sportsmole-ը:
Զիկոն նաև նշել է, որ «Ատալանտան» կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։