Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը գրառում է կատարել՝ կոչ անելով օգնել այն մարդկանց, ովքեր այս բարդ օրերին ունեն դրա կարիքը։
«Եթե ինչ-որ մեկը այս օրերին չի աշխատում, չունի եկամուտ կամ միջոց սնունդ գնելու այս բարդ ժամանակներում, խնդրում եմ մի՛ քնեք սոված ստամոքսով։ Մի՛ վախեցեք, կամ ամաչե՛ք ինձ հաղորդագրություն գրելու համար։ Ես շատ ուրախ կլինեմ կիսել ձեզ հետ իմ ունեցածը։
Նույնիսկ եթե դա լինի մեկ տուփ լապշա, հաց կամ էլ կաթ։ Ես կդնեմ ձեր դռան մուտքի մոտ, ոչ մի հարց չկա»,-գրել է Կիրիոսը Instagram-ում։