Անգլիական «Վեստ Հեմի» կենտրոնական պաշտպան Իսա Դիոպը մտադիր է լքել լոնդոնյան ակումբը, տեղեկացնում է Daily Mail-ը:
23-ամյա ֆուտբոլիստը ուզում է ուժերը ավելի բարձրակարգ ակումբում փորձել:
Նշվում է ՝ «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» կպայքարեն «Թուլուզի» նախկին պաշտպանի համար:
«Վեստ Հեմի» հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է 2023 թվականին:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Դիոպը մասնակցել է 23 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: