Կռակովի «Վիսլայի» կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին որոշել է փրկել ակումբը ֆինանսական ճգնաժամից, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Այսպիսով, լեհ ֆուտբոլիստն իր գործընկերների հետ գնել է ակումբի բաժնետոմսերը: Հաղորդվում է, որ Կուբան նման մտադրություն վաղուցվանից ուներ, սակայն համաճարակն արհեստականորեն արագացրել է գործընթացը:
Համաձայնագիրը ստորագրվել է մարտի 31-ին: Գործարքն իրականացվում է առանց փոխհատուցման: Տեղեկացնենք, որ 2018 թ-ին, երբ խաղացողը համալրել է լեհական ակումբի շարքերը, հրաժարվել է իրեն հասանելիք աշխատավարձից: