Կատալոնական «Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից, հայտնում է Marca-ն:
«Բարսան» չի վաճառի Գրիզմանին, ոչ էլ նրան կներառի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի կամ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործարքներում:
Անձամբ ֆուտբոլիստը ևս չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբի ղեկավարութունը կարծում է, որ ֆուտբոլիստը դեռ վերջնական չի հարմարվել ակումբում, սովորում է եզրում խաղին և նրան դեռ նվազագույնը մեկ տարի է անհրաժեշտ թիմում:
Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկոյից» 2019 թվականի ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել է 120 մլն եվրո: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Բարսելոնայի» կազմում 26 հանդիպման է մասնակցել և դարձել է 8 գոլի հեղինակ: