ԱՄԷ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Յովանովիչը կլքի իր պաշտոնը: Մասնագետի հետ պայմանագրի դադարեցման մասին հաղորդվում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի կայքում:
Յովանովիչը ստանձնեց ԱՄԷ-ի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը անցած տարվա դեկտեմբերին՝ պայմանագիր կնքելով վեց ամսով: Նա պետք է նախապատրաստեր ազգային հավաքականին Աշխարհի գավաթի 2022-ի և Ասիայի 2023-ի ընտրական մրցաշարի մնացած խաղերի համար:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նա նույնիսկ մեկ խաղ չի անցկացրել ԱՄԷ-ի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Յովանովիչը իր կարիերայի ընթացքում մարզել է կիպրական ԱՊՈԵԼ-ը և ակումբի հետ չորս անգամ հաղթել է ազգային առաջնությունը: Նա աշխատել է նաև մի շարք հունական ակումբներում և Դուբայի «Ալ Նասր» թիմում: