«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Լայվին Կուրզավան կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։
Sport-ը պնդում է, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ ու արդեն քննարկել է պայմանագրի դրույթները Կուրզավայի հետ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Կամպ Նոու» կարող է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ կար տեղեկություն, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի ձախ պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով։