Բելառուսի առաջնության 3-րդ տուրում ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Բրեստի «Ռուխին»: Սա ԲԱՏԷ-ի առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ ԲԱՏԷ-ն պարտվել էր առաջնության մեկնարկային 2 խաղում:
Հին աշխարհամասի երկրների առաջնություններից այս օրերին ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը: Չնայած երկրպագուների՝ առաջնությունը դադարեցնելու պահանջին, այնուամենայիվ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չդադարեցնել առաջնությունը: