«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մտադիր է ամռանը հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է FootballLondon-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է նաև լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներին:
26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: