ՈՒԵՖԱ-ն դժգոհ է Բելգիայի ֆուտբոլի որոշումից, ըստ որի, երկրի առաջնությունը համարվում է ավարտված, իսկ չեմպիոն է հռչակվում առաջատար «Բրյուգեն»։
ՈՒԵՖԱ-ն հույս է հայտնել, որ մյուս երկրների առաջնությունները կվերսկսվեն և չեմպիոնները կորոշովեն մարզական պայքարով:
Հիշեցնենք, որ Բելգիայի առաջնության 29 տուրից հետո «Բրյուգեն» 70 միավորով առաջին տեղում է և մոտակա մրցակցին՝ «Գենտին» գերազանցում է 15 միավորով: