Հայտնի է դարձել «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի չարաբաստիկ ավտովթարի պատճառը, հաղորդում է La Cadena SER-ը:
Ֆուտբոլիստը ավտոմեքենան վարել է 187 կմ/ժ արագությամբ, որի հետևանքով անվադողերից մեկը պայթել է: Հենց այդ հանգամանքն էլ դարձել է վթարի հիմնական պատճառը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել նախորդ տարվա հունիսի 1-ին: Վթարի արդյունքում մահացել էր նաև Ռեյեսի զարմիկը: