Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները տեղեկացրել է, որ ակումբում աշխատավարձերի էական կրճատումներ են սպասվում, հաղորդում է Sport Bild-ը:
«Այս բարդ իրավիճակը մեզ ստիպեց գնալ կտրուկ քայլերի: «Բավարիան» միայն ակումբ չէ, այն միասնական ընտանիք է:
Մեր բոլոր աշխատակիցները համաձայնվել են հրաժարվել իրենց վարձատրությունների 20%-ից:
Սա մի փորձություն է, որը մենք միասնաբար կհաղթահարենք»,- ասել է Հայները:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջնությունը դադարեցված է: Կորոնավիրուսով Գերմանիայում վարակվել է 84.800 մարդ: