«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարող է վերադառնալ Արգենտինա: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 32-ամյա ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել «Ռիվեր Փլեյթը», որի կազմում արգենտինացին խաղացել է 2004-2006 թվականներին:
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իգուայինն անցկացրել է 23 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: