Ֆուտբոլի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունը չի դադարեցի՝ չնայած երկրպագուների պահանջին:
Այս օրերին ընթացող եվրոպական երկրի միակ ֆուտբոլային առաջնությունում այսօր կմեկնարկի 3-րդ տուրը: «Բելշինան» սեփական հարկի տակ կընդունի «Գորոդեյային», իսկ Մինսկի «Դինամոն» կհյուրընկալվի «Ժոդինոյին»:
Հիշեցնենք, որ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել դադարեցնել երիտասարդական և պատանեկան ֆուտբոլային մրցաշարերը:
Ավելի վաղ ԲԱՏԷ-ի և ևս մի քանի թիմերի երկրպագուները պահանջել են դադարեցնել առաջնությունը: