Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեծ գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է L’Equipe-ը:
Նեյմարը չի ցանկացել հրապարակել գումարի չափը, սակայն, բրազիլական լրատվամիջոցները հաղորդում են, որ այն կազմում է մոտ 880.000 հազար եվրո:
Նվիրաբերությունը հատկացվել է UNICEF-ի բարեգործական հիմնադրամին:
Բացի այդ, Նեյմարը և իր ընկերները 263.000 եվրո են հատկացրել Ռիո Դե Ժանեյրոյի կարիքավոր ընտանիքներին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով Բրազիլիայում վարակվել է 8066 մարդ: