«Բարսելոնան» , ամեն դեպքում, մրցաշրջանի ավարտին ցանկանում է բաժանվել Իվան Ռակիտիչից:
Կատալոնական ակումբում վստահ են, որ խորվաթի տրանսֆերը կարող են վաճառել 20 մլն եվրոյով կամ նրա տրանսֆերը ներառել գործարքում՝ նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Marca-ն:
2014 թ-ին «Բարսելոնան» ՝ «Սևիլիյից» Ռակիտիչի տրանսֆերը ձեռք բերեց 18 մլն եվրոյով՝ հետագայում բոնուսի տեսքով վճարելով ևս 3 մլն եվրո:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ: