Ավստրալացի նախկին թենիսիստ Թոդ Վուդբրիջը, որի ակտիվում Grand Slam-ի 22 տիտղոս կա զուգախաղում և միքսթում, չի բացառել, որ 38-ամյա Ռոջեր Ֆեդերերն այլևս երբեք հանդես չի գա Ուիմբլդոնում:
Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 1-ին, կազմակերպիչները հայտարարել են Ուիբլդոն-2020-ը չեղարկելու մասին.
«Ռոջերը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքանով նա մոտիվացված կլինի, որպեսզի վերադառնա հաջորդ տարի: Այս տարիքում որքան քիչ խաղեր ես խաղում, ավելի դժվար է լինում վերադառնալը»,- Վուդբրիջի խոսքերն է փոխանցում TVNZ-ը:
Հիշեցնենք՝ Ֆեդերերի ակտիվում Grand Slam-ի 20 տիտղոս կա, որից 8-ը՝ Ուիմբլդոնում: