Մադրիդի «Աթլետիկոն» կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման։
Goal-ի փոխանցմամբ՝ «ռոխիբլանկոսների» կանանց և տղամարդկանց առաջին թիմերի խաղացողների աշխատավարձերը կրճատվել են 70 տոկոսով։
Բացի խաղացողներից կրճատվել է նաև ակումբի 430 աշխատակիցների աշխատավարձը։
Մի շարք ակումբներ ևս կրճատել են իրենց խաղացողների աշխատավարձերը։