Նիդերլանդների առաջնության մի քանի ակումբներ հանդես են եկել մրցաշրջանի ամբողջական դադարեցման մասին հայտարարությամբ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
AD-ի փոխանցմամբ՝ այդ ակումբներն են «Այաքսը», ՊՍՎ-ն և ԱԶ «Ալկմարը»։
«Մենք չենք տեսնում հիմքեր առաջնությունը վերսկսելու համար։ Առաջին հերթին բնակչության առողջության համար։ Դա ամենակարևորն է։
Մեր երկիրը շատ է տուժել այս ամենից։ Գրեթե յուրաքանչյուր մարդ ունի ծանոթ, ով հիվանդացել է, հիվանդ է կամ արդեն մահացել է կորոնավիրուսից»,-ասված է հայտարարության մեջ։