Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքի ուսումնական կենտրոնում ապրիլի 2-30-ը կցուցադրվի օլիմպիական կրակը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Կան որոշ սահմանափակումներ։ նվտանգության համար մարդիկ պետք է միմյանց միջև տարածություն պահպանեն։
2011թ․ աղետից հետո Ֆուկուսիման դարձել է երկրի վերականգնման խորհրդանիշ։ Մարտի 26-ին այդ քաղաքում պետք է մեկնարկեր օլիմպիական կրակի փոխանցավազքը, սակայն, ինչպես հայտնի է , այն հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով։