Իտալական «Ֆիորենտինան» 2 տարով կերկարաձգի պայմանագիրը Նիկոլո Միլենկովիչի հետ, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2022 թվականին:
22-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Ֆլորենցիան ներկայացնող ակումբը այս քայլով փորձում է ավելի թանկ գնով վաճառել իր ծագող աստղերից մեկին:
Ա Սերիայի այս առաջնությունում Միլենկովիչը դարձել է 3 գոլի հեղինակ: