«Տոտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը խոսել է իր նախկին ակումբի հարձակվող Հարի Քեյնի մասին:
«Լսեք, Հարին ամբիցիոզ տղա է: Նա ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է, հիանալի տղա և ցանկանում է խաղալ և նվաճել գավաթներ:
Ամռանը «Տոտենհեմին» անհրաժեշտ կլինի ձեռքբերումներ կատարել, բայց արդյո՞ք նրանք գումար կծախսեն: Ինչ-որ մեկը նույնիսկ պատրաստվում է գալիք մեկ տարվա ընթացքում տրանսֆերների վրա մեծ գումարնե՞ր ծախսել: Քեյնը կանդրադառնա դրան և կմտածի. «Մենք պետք է շարունակենք»:
Եվ ինչպիսի խաղացող նա կլիներ լավագույն ակումբներից մեկի կազմում: Ես չեմ ցանկանում, որ նա հեռանա«Տոտենհեմից», ինչպես նաև ակումբի երկրպագուները, բայց թե ինչ հարձակվող կարող էր դառնալ, օրինակ, «Մանչեսթեր Սիթիի» համար, երբ ավարտվի Ագուերոյի պայմանագիրը, Հարին կարող էր լինել Ագուերոյին փոխարինողը:
Նա հիանալի ձեռքբերում կլիներ ցանկացած թիմի համար: Նա հիանալի ֆուտբոլիստ է և հիանալի մասնագետ: Հուսով եմ, որ նա կմնա «Տոտենհեմի» կազմում, բայց նա չի մնալու, եթե տեսնի, որ ակումբը տիտղոսների չի հավակնում»- մեջբերում է Ռեդնապին Skysports-ը: