Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին լքել է Իտալիան, հաղորդում է Calciomercato-ն։
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ա սերիայի դադարեցման շրջանում Շչեսնին լքել է Իտալիան ու վերադարձել հայրենիք՝ Լեհաստան։
Ավելի վաղ «Յուվենթուսի» խաղացողներից Իտալիան լքել էին Կրիշտիանու Ռոնալդուն, Գոնսալո Իգուայինը և Միրալեմ Պյանիչը։
«Յուվենթուսի» երեք ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով։ Նրանք են Դանիելե Ռուգանին, Բլեզ Մաթյուիդին և Պաուլո Դիբալան։