Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է La Cadena SER-ը:
«Ծանր ժամանակներ ենք ապրում: Կորոնավիրուսը կանգնեցրել է մերը կյանքը:
Շատ լարված ենք: Սա իրական մղձավանջ է, որը հասկանալի չէ, թե երբ է ավարտվելու:
Փորձում ենք պահպանել լավատեսությունը»,- ասել է Վիդալը:
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110. 000-ի: