Կոլումբիայի հավաքականի նախկին խաղացող Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին։
«Խամեսը արդեն բավականաչափ հասուն է ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։ Նրա փոխարեն ես կփախչեի «Ռեալից»։ Նա շատ լավն է ու կարող է խաղալ ցանկացած ակումբում։ Մի՛ կասկածեք ընդհանրապես դրա վրա։
Խամեսը հրաշալի ֆուտբոլիստ է, նա ապացուցել է դա։ Նրա խաղամակարդակը բավականաչափ բարձր է, որպեսզի նա խաղա, որտեղ ասես»,-ասել է Վալդերաման Caracol Radio-ի եթերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է ձերբազատվել Խամեսից գալիք ամառ։