«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին-Մինը չորս շաբաթյա զորավարժությունների կմասնակցի հարավկորեական բանակում ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում ընդմիջման ժամանակ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է The Sun-ը:
27-ամյա ֆուտբոլիստին հաջողվել է խուսափել պարտադիր 21-ամսյա զինվորական պարտականություններից այն բանից հետո, երբ նա Հարավային Կորեայի ազգային հավաքականի հետ 2018-ին հաղթել է Ասիական խաղերում, այնուամենայնիվ, Սոնը դեռ պետք է անցնի 4-շաբաթյա ռազմական պատրաստություն:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Տոտենհեմը» թույլ է տվել Սոնին անձնական պատճառներով մեկնել Հարավային Կորեա: Նա ներկայումս շարունակում է վերականգնվել փետրվարին ստացած թևի կոտրվածքից: