Անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Մեթյու Լոնգստաֆը կարող է հայտնվել «Ինտերում», տեղեկացնում է CalcioMercato-ն:
20-ամյա Լոնգստաֆը հայտնվել է իտալական ակումբի մարզիչների ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանին իր կազմում է ուզում տեսնել «Այաքսը» և «Դորտմունդի Բորուսիան»:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Լոնգստաֆը անցկացրել է 7 հանդիպում ու դարձել է 2 գոլի հեղինակ: