AS-ը հայտնում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է մնալ ակումբում մինչև պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Խորվաթ ֆուտբոլիստը որոշել է մինչև վերջ կատարել պայմանագիրը և արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ ինքը չի բանակցելու այլ թիմերի հետ:
Ըստ 90min-ի, «Էվերտոնը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին և «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիին: Հաղորդվում է, որ վալիացի ֆուտբոլիստների տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով ցանկանում է թիմին նոր մակարդակի հասցնել՝ ուժեղացնելով այս դուետով իր գլխավորած թիմի կազմը: