«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը խոսել է ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման մասին։
«Ֆուտբոլիստը կարող է վեց ամիս կամ անգամ մեկ տարի ապրել առանց աշխատավարձ ստանալու։
Մենք այն վիճակում չենք, ինչպես մարդիկ, ովքեր երեխաներին կերակրելու համար դուրս են գալիս տնի առավոտյան վեցին ու վերադառնում երեկոյան ութին»,-ասել է Տևեսը America TV-ի եթերում։
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում մի շարք ակումբներ կրճատել են իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը։