«Դյուդելանժի» հարձակվող Դանիել Սինանին 3 տարվա պայմանագիր է ստորագրել անգլիական «Նորվիչի» հետ, տեղեկացնում է L’essentiel-ը:
«Հրաշալի ակումբ եմ տեղափոխվել: ԱՊԼ-ն աշխարհի լավագույն առաջնությունն է: Հույս ունեմ, որ արագորեն կմերվեմ թիմի խաղին»,- ասել է Սինանին:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով է հայտնվել անգլիական ակումբում: Գործարքը պաշտոնապես կհաստատվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Եվրոպա լիգայի այս առաջնությունում Սինանին անցկացրել է 11 հանդիպում ու դարձել՝ 9 գոլի հեղինակ: Բացի այդ, հարձակվողը Լյուքսեմբուրգի առաջնության լավագույն ռմբարկուն է (14 գոլ):