Գերմանիայի հավաքականը դիտարկում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ որպես փոխարինող ներկայիս գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Լիվերպուլը» պետք է լուրջ ջանքեր գործադրի, որպեսզի Կլոպին իր ակումբում պահի: Անձամբ Կլոպը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելը կարիերայի տրամաբանական զարգացում է համարում:
Կլոպն անցած աշուն նոր պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Կլոպի նշանակումից՝ 2015 թվականի հոկտեմբերից ի վեր, «Լիվերպուլը» մեծ քայլ է կատարել՝ համաշխարհային ֆուտբոլում դիրքերը վերականգնելու առումով: Անցած մրցաշրջանում մերսիսայդցիներն իրենց համար ռեկորդային 97 միավոր են հավաքել Պրեմիեր-լիգայում, բայց չի դարձել ԱՊԼ-ի չեմպիոն, սակայն նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով «Տոտենհեմին»: