Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը մեկնաբանել է իր մասնակցությամբ ավտովթարը: Ֆուտբոլիսը ուղևորվելիս է եղել Լայպցիգ՝ որդու մոտ: Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել պատնեշներին, որի հետևանով Բոատենգը կրել է 25 հազար ֆունտի կորուստ:
«Բավարիան» որոշել է տուգանել խաղացողին՝ կարանտինային կանոնները խախտելու համար:
«Ես ընդունում եմ ցանկացած տուգանք, եթե այն արդարեցված է: Գիտեմ, որ մեծ սխալ էր ակումբին չզգուշացնելը: Պարզապես, այդ պահին ես մտածում էի միայն որդուս մասին:
Նա առողջության հետ կապված խնդիրներ ունի: Երբ որդիս ինձ կանչում է , չնայած ամեն ինչին, ես պետք է գնամ: Ես նրա պատճառով ցանկացած տուգանք ընդունում եմ: Վերջ ի վերջո, նա իմ որդին է: Ուզում եմ լավ հայր լինել»,-ասել է Բոատենգը: