«Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը մեկնաբանել է ֆուտբոլային առաջնությունների մեծ մասի հետաձգումը կորոնավիրուսի պատճառով.
«Նիդերլանդների առաջնությունը մեռած է. կյանքն ավելի կարևոր է: Ինչո՞ւ է հիմա խոսք գնում փողերի, և ոչ մարդկանց առողջության մասին: Ես հույս ունեի, որ Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան անկախ որոշում կկայացնի, բայց նրանք թաքնվում են ՈՒԵՖԱ-ի հետևում: Ես դա չեմ հասկանում:
Նիդերլանդներում մենք այնքան կախված չենք հեռարձակումների իրավունքներից, որքան Իսպանիայի, Անգիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնությունները: Կարծում եմ՝ նրանք հիմա ՈՒԵՖԱ-ի մեծ ճնշման տակ են, որպեսզի շարունակեն խաղալ ամեն գնով:
Հիշեցնում է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ տնտեսությունն ավելի կարևոր է, քան կորոնավիրուսը: Սթափվեք: Նիդերլանդներում կորոնավիրուսի պատճառով ամեն օր 100 մարդ է մահանում»,- Օվերմարսի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Այսօր հայտնի դարձավ, որ Բելգիայի առաջնությունը վերջնականապես դադարեցվել է: Չեմպիոն հռչակվեց «Բրյուգեն»: