Mundodeportivo-ն հայտնում է, որ ամռանը տրանսֆերային շուկայում, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ճգնաժամում, «Ռեալը» նախատեսում է վաստակել առնվազն 100 միլիոն եվրո:
Մադրիդյան ակումբը պատրաստ է միանգամից վաճառել երկու ֆուտբոլիստների ՝ Խամես Ռոդրիգեսին և Գարեթ Բեյլին:
Բեյլի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականը, իսկ Ռոդրգեսինը՝ մինչև 2021 թվականը:
Ըստ 90min-ի, «Էվերտոնը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին և «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիին: