Իտալական «Միլանում» վարձավճարով հանդես եկող Ասմիր Բեգովիչը ամռանը կլքի ակումբը տեղեկացնում է CalcioMercato-ն:
Թիմում դժգոհ են «Բորնմուտի» դարպասապահի խաղից և պատրաստ են հրաժարվել նրա ծառայություններից:
Հարցականի տակ է նաև Սիմոն Կյաերի ապագան: «Սևիլյային» պատկանող պաշտպանի հարցը կքննարկվի մայիսի սկզբին:
Հիշեցնենք, որ Բեգովիչը Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման ու բաց թողել ՝ 3 գնդակ: