Մարտի 31-ին «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշել է անորոշ ժամանակով արձակուրդի ուղարկել 550 ակումբի աշխատակիցների: Այս մասին անձամբ է հայտարարել ակումբի նախագահ Դանիել Լեվին:
Նաև ակումբը հայտնել է, որ կկրճատվի նրանց աշխատավարձերը 20 տոկոսով: Նշվում է նաև, որ այդ ամենը չի տարածվում առաջին թիմի վրա: Համաճարակի պատճառով ֆուտբոլում հարկադիր դադար է, որի պատճառով էլ ակումբը ստիպված է եղել գնալ նման քայլի՝ ֆինանսական լուրջ կորուստներ չկրելու համար։
Այնուամենայնիվ, նույն օրը, ակումբը հրապարակեց տարվա ֆինանսական հաշվետվությունը, որում նշվում էր, թե որքան գումար է վաստակել Լևին այս ժամանակահատվածում: Անցած տարվա ընթացքում վաստակելով 4 միլիոն ֆունտ ստերլինգ, Լևին կրկին դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող նախագահը։ Նա նաև 3 միլիոն ֆունտ ստեռլինգ պարգևավճար է ստացել՝ նոր մարզադաշտի շինարարությունը ավարտելու համար: