«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը Instagram-ի ուղիղ եթերում պատասխանել է «Լիվերպուլ» հնարավոր վերադարձի մասին հարցին:
«Անկեղծ ասած, ես իսկապես սիրում եմ «Լիվերպուլը»: Այս ակումբը հավերժ կմնա իմ սրտում: Սա մի թիմ է, որը շատ բան է արել ինձ համար, երբ ես ձևավորվում էի որպես ֆուտբոլիստ»,- ասել է Ստերլինգը:
Երեկ Getfootballnewsfrance-ն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի ընկերներից մեկը անձնական զրույցի ընթացքում խոստովանել է, որ հարձակվողը կարող է վերադառնալ «Լիվերպուլ», որտեղ խաղում էր մինչև 2015 թվականը: