«Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն DAZN-ին տված հարցազրույցում խոսել է իր կուռքերի մասին:
«Կրիշտիանուն [Ռոնալդու] և Նեյմարը իմ ոգեշնչման աղբյուրներն են: Ես այս երկու խաղացողների մեծ երկրպագուն եմ:
Պելեն, Նեյմարը և Ռոբինյոն շատ բան են նշանակում ինձ և իմ սիրելի թիմի «Սանթոսի» համար: Նեյմարը մեկն է, որին ես առավելագույնս հետևել եմ, բայց փառք Աստծուն նրանցից յուրաքանչյուրին հանդիպելու հնարավորության համար:
Նախքան Մադրիդ մեկնելը ես այցելեցի Պելեի տուն և ստացա նրա օրհնությունը»,- ասել է Ռոդրիգոն:
Ավելի վաղ, Goal.com-ի վարկածով, Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Ռոդրիգո Գոեսը: