Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատի գրեթե 10 տոկոսի չափով: Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը ստիպված է գնացել այդ քայլին, որպեսզի կարողանա դուրս գալ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ֆինանսական ճգնաժամից:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնան» ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել էր 70 տոկոսով։