Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (FINA) ողջունել է ՄՕԿ-ի հայտարարությունը՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու և այդ հարցում հստակություն մտցնելու համար։
FINA-ի նախագահ Խուլիո Մագլիոնեն ասել է, որ ամեն ինչ կատարվեց արագ ու պրոֆեսիոնալ մոտեցումով: Դա շատ օգտակար ու կարևոր է մարզական ֆեդերացիաների և ընդհանրապես մարզիկների համար։
Ֆեդերացիան կբանակցի Ճապոնիայում 2021թ․ նշանակված (հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը) աշխարհի առաջնության կազմակերպիչների հետ։ Խորհրդակցություններ կանցկացվեն նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ․ ազգային ֆեդերացիաներ, մարզիկներ, մարզիչներ, հեռուստատեսային գործընկերներ, հովանավորներ։
FINA-ն նաև կոչ է արել ջրային մարզաձևերի ֆեդերացիաներին ուշադրությամբ հետևել առողջապահության կազմակերպությունների խորհուրդներին և օգնել կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։