Ըստ Calciomercato-ի, ՊՍԺ-ն միացել է գրանդ ակումբների մրցավազքին` «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի համար, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»:
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիտին Թոմաս Մունիերի հնարավոր հեռանալու պատճառով և պատրաստ է շռայլ առաջարկ անել «Ռեալին» մարոկկացու տրանսֆերը գնելու համար:
Ֆուտբոլիստին հավակնում են նաև «Յուվենտուսը» և «Չելսին»: