«Միլանը» փոխարինող է գտել դարպասապահ Ջիանլուիջի Դոննարումային: Այս մասին տեղեկացնում էTuttoSport-ը:
Աղբյուրի համաձայն, 21-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին» և ֆուտբոլիստի տեղափոխությունը լոնդոնյան թիմ ամենայն հավանականությամբ կկայանա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Միլանյան թիմը որպես փոխարինող Դոննարումմային, դիտարկում է «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետի տարբերակը, որն ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը նեապոլական ակումբի հետ: