Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն կարծում է, որ իր հայրենակից Ֆելիպե Կոուտինյոյին ավելի լավ է մնա «Բավարիայում», որի կազմում նա այժմ խաղում է վարձավճարով:
«Ես նրան խորհուրդ կտայի մնալ Մյունխենում: Նա անհավատալի ֆուտբոլիստ է, ծայրաստիճան տաղանդավոր, խելացի և վտանգավոր: Ֆելիպեն արդեն ցուցադրել է իր հմտությունները «Բարսելոնայում» և «Լիվերպուլում»:
Նա հաստատ պետք է խաղա կենտրոնում: Այնտեղ նա կարող է շատ կարևոր լինել թիմի համար», — մեջբերում է Կաֆուին Goal-ը:
2019/20 մրցաշրջանում Կոուտինյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է «Բավարիայի» կազմում 32 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: