Ռուսական «Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը ակնարկել է, որ ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի աշխատավարձերը կարող են կրճատվել, հաղորդում է Chempionat-ը:
«Առաջնության ընդհատումը մեծ ֆինանսական խնդիրներ է առաջացրել մեզ համար:
Եվրոպական բոլոր ակումբներն էլ ստիպված են հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձերի 70%-ից: Կարծում եմ ՝ մենք էլ պետք է գնանք նման քայլի»,- ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի մի շարք ակումբներ արդեն դիմել են այդ քայլին: