Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի ֆուտբոլիստ Կևին դե Բրույնեն խոսել է կորոնավիրուսի դրական կողմերի մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Կնոջս ասել եմ, որ կորոնավիրուսի պատճառով ավելի երկար կխաղամ: Այնքան եմ կարոտել ֆուտբոլը, որ 2 տարով կերկարաձգեմ կարիերաս:
Էլ չեմ կարողանում տանը նստել: Ուզում են գնդակ գլորել»,- ասել է բելգիացին:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջնությունը դադարեցված է և դեռ պարզ չէ, թե երբ այն կվերսկսվի: