Մոսկվայի ԲԿՄԱ-ի սպորտային տնօրեն Ռոման Բաբաևը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակը ազդել է թիմի ֆինանսական վիճակի վրա, տեղեկացնում է Sport Express-ը:
«Սա բարդ իրավիճակ է, որը մենք պետք է հաղթահարենք: Կրճատելու ենք ֆուտբոլիստների աշխատավարձերը: Տղաները գիտակցում են, որ մենք ստիպված ենք գնում այդ քայլին: Կորոնավիուսը խառնել է մեր խաղաքարտերը:
Հիմա այնպիսի ժամանակներ են, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ինչ որ բան զիջի», — ասել է Բաբաևը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակն» էլ է գնացել այս հարկադրված քայլին: